Ֆրանսիան գլխավորեց Բ խումբը. Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը թեժանում է

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության հաղթողի հավակնորդ համարվող Ֆրանսիայի հավաքականն իր բարձր կարգ ապացուցեց Չեխիայի իր հասակակիցների հետ խաղում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության խմբային փուլում այսօր Երևանում կայացավ Բ խմբի վերջին հանդիպումը։ Ֆրանսիան խոշոր` 3։0 հաշվով պարտության մատնեց Չեխիայի ընտրանուն։

Չեմպիոնը մեկնարկեց հաղթանակով. Երևանում Պորտուգալիա—Իտալիա խաղը ավարտվեց 3։0 հաշվով

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության հաղթողի հավակնորդ համարվող Ֆրանսիայի հավաքականն իր բարձր կարգ ապացուցեց Չեխիայի իր հասակակիցների հետ խաղում։ Չեխ ֆուտբոլիստներին միայն առաջին խաղակեսում քիչ թե շատ հաջողվեց դիմադրել։ Բայց 2–րդ կեսում Ֆրանսիայի հավաքականի առավելությունն ակնհայտ էր։ Այս ամենի արդյունքում Ֆրանսիան տոնեց իր հաղթանակը և գլխավորեց Բ խմբի մրցաշարային աղյուսակը։

Հիշեցնենք, որ Բ խմբի նախորդ խաղում Իռլանդիան ու Նորվեգիան ոչ ոքի խաղացին` 1։1 հաշվով ավարտելով խաղը։

Հիշեցնենք,որ երեկ` հուլիսի 14–ին Երևանում սկսվկեց ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը։ Այն մեկնարկեց Հայաստան—Իսպանիա խաղով, որտեղ մեր հավաքականը 1։4 հաշվով պարտություն կրեց։