ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Երևանում քաղաքացիները փրկել են ջրատարն ընկած կնոջ կյանքը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ` հուլիսի 14–ին, Երևանի Իսակովի պողոտայում պատահական քաղաքացիներ տեսել են, որ ջրատարը կին է ընկել և խեղդվում է: Քաղաքացիների օգնությամբ նա դուրս է բերվել ջրատարից ու տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բժիշկներին հաջողվել է փրկել կնոջ կյանքը: Վարկած կա, որ նա ոչ թե պատահական է ընկել ջրատարը, այլ կյանքին վերջ տալու նպատակով:
Իրավապահները պարզում են այս և դեպքի հետ կապված մյուս հանգամանքը: Մեր տեղեկություններով՝ կինը 57 տարեկան է և ապրում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում: