Ե՞րբ կբացվի Կապանի օդանավակայանը. պատասխանում է Տաթևիկ Ռևազյանը

Քաղավիացիան աշխատանքներ է տանում ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ նկատելի քայլեր են ձեռնարկվում:, թեև ոլորտում քիչ չեն խնդիրները։ Այսօր Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը` նշելով, որ վերջերս գրանցել են երկու օդանավ և մեկ օդապարիկ:

«Կապանի օդանավակայանը կբացվի այս տարի, մեզ այդպես են տեղեկացրել, բայց մնացած օդանավակայանները շատ վատ վիճակում են: Այսինքն՝ ներդրումներ են պետք, որ վազքուղին հասնի այն մակարդակին, որ այնտեղ իջնելն անվտանգ լինի: Բայց հետաքրքրություն կա, այն մարդիկ են, որ Հայաստանը սիրում են, ուզում են փոփոխություններ բերեն»,– ասաց Ռևազյանը:

Նա նշեց, որ Հայաստանում փոքր ավիացիայի ոլորտը մեծ եկամուտներ չի խոստանում, այստեղ ներդրումներ անել ցանկացողները նրանք են, ովքեր սիրում են ոլորտն ու մեր երկիրը:

Նոր լոուքոսթերներ և «օդի հարկի» վերացում. ՀՀ ավիացիայի ոլորտում բարեփոխումներ կլինեն

Կապանի օդանավակայանը խորհրդային շրջանում օդաչուների վարպետության շնորհիվ օրական ճանապարհել և ընդունել է 10-12 ինքնաթիռ, իսկ ֆուտբոլային հանդիպումների օրերին` մինչև 16։ Կապանի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը 90–ականների սկզբին ռազմական գործողությունների պատճառով։

Մայիսի 27-ին Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը հայտնել էր, որ օդանավակայանն արդեն գրեթե 60 տոկոսով վերանորոգվել է։

Կապանի օդանավակայանում փորձնական թռիչք է իրականացվել