ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ժամեր առաջ՝ դեռ լույսը չբացված, «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանում ապրող մի տղամարդ։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրան դանակահարել են, վնասվածքը եղել է կրծքավանդակի հատվածում։
Բժիշկները մի քանի ժամ պայքարել են նրա կյանքի համար՝ ձեռնարկելով հնարավորը, սակայն ստացած վնասվածքը կյանքի հետ անհամատեղելի է եղել։
Հոսպիտալացվելուց մոտ 5 ժամ անց՝ լուսադեմին, 33-ամյա տղամարդը մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով։
Արարատում «Գազելը» վրաերթի է ենթարկել տղային, հարվածել բենզատարին ու ընկել բարձրությունից
Իրավապահները պարզում են՝ որտեղ և ինչ հանգամանքներում է նա դանակահարվել։