Զելենսկու ավտոշարասյան միկրոավտոբուսը հարվածել է երեխաներ տեղափոխող ավտոբուսի

Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ուկրաինայի նախագահի ավտոշարասյան միկրոավտոբուսն առաջ է անցել երեխաներ տեղափոխող ավտոբուսից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյան միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, հաղորդում է RT–ն` հղում անելով ուկրաինական ԶԼՄ–ներին։

Նշվում է, որ միկրոավտոբուսը բախվել է երեխաներ տեղափոխող ավտոբուսին։

Տեղեկությունների համաձայն՝ վթարը տեղի է ունեցել, երբ Զելենսկու ավտոշարասյան Volkswagen Touareg–ը և անվտանգության ծառայության ավտոմեքենան որոշել են առաջ անցնել երեխաներով ավտոբուսից։

Դոնալդ Թրամփի ավտոշարասյան մոտոցիկլետները վթարի են ենթարկվել. լուսանկարներ

Համացանցում արդեն հայտնվել է պատահարի տեսանյութը։ Կադրերում երևում է, թե ինչպես են ավտոմեքենաներն առաջ անցնում ճանապարհի մեջտեղում գտնվող ջարդված ավտոմեքենայից։ Դրանից բացի, ճամփեզրին երևում է վնասված միկրոավտոբուսը։ Երեխաներ տեղափոխող ավտոբուսներից մեկն ընկել է ճամփեզրի առուն, սակայն չի շրջվել։

Բարեբախտաբար, ՃՏՊ-ի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Նախնական տվյալներով` Զելենսկու ավտոշարասյունը վերադարձել է Կիև։

Միջադեպի պահին Զելենսկին այնտեղ չի եղել, նա ինքնաթիռով մեկնել էր Կիև։

Իրավապահ մարմինները պարզում են դեպքի հանգամանքները։