Խոշոր ներդրողները չեն հարկվի. Հայաստանի նոր համաձայնագիրը Սինգապուրի հետ

Ավելի քան 300 հազար դոլարի ներդրում կատարողները կամ տեղական ձեռնարկության բաժնետոմսերի ավելի քան 25%–ը ձեռք բերած ներդրողները 0% կհարկվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Սինգապուրի հետ նոր համաձայնագրի արդյունքներից մեկը կարող է դառնալ ներդրումների ներգրավումը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ Օրի Ալավերդյանը։

Չկա ասֆալտ, չկա ներդրում. Չկալովկա գյուղի ապագան ՀՀ կառավարության ձեռքում է

Հայաստանը օրեր առաջ Սինգապուրի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր է ստորագրել։ Համաձայնագիրը հիմնական կետերում կրկնում է OECD (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն) կազմած տիպային տեքստը։ Եթե, օրինակ, հայ մասնագետը աշխատում է պայմանագրով Սինգապուրում, նա եկամտահարկ է վճարում այնտեղ, այլ ոչ թե այստեղ։ Իսկ եթե բիզնեսը դուստր ձեռնարկություն է բացում, ապա շահութահարկը նա ևս այնտեղ է վճարում, քանի որ նրա ձեռնարկությունն այնտեղ է գրանցված լինելու։ Ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, «Գազպրոմ Արմենիան» գրանցված է Հայաստանում, այդ պատճառով շահութահարկն այն վճարում է այստեղ, և ոչ թե Ռուսաստանում։

Ինչո՞ւ է արուճցի տղան երազում հարստանալ, կամ «խոպանչիների» գյուղի տխուր պատմությունը

Մնում է դիվիդենդների հարցը, որոնք արտասահմանյան ներդրողները ստանում են իրենց բիզնեսի շահույթից։ Եվ այդտեղ խոշոր ներդրողներին 0% հարկում կառաջարկեն։ Այդ իրավունքը կստանան Սինգապուրում հայ ներդրողները (կամ սինգապուրյան ներդրողները Հայաստանում), եթե 25% և ավելի բաժնետոմսեր ունեն տեղական ընկերությունում կամ այնտեղ 300 հազար դոլար և ավելի ներդրում են կատարել (բավարար է համապատասխանել այս երկու պահանջներից մեկին)։ Մյուս դեպքերում կգործի 5% տոկոսադրույքը։

 «Այսպիսով, մենք ուզում ենք միմյանց երկրներ խոշոր և երկարաժամկետ ներդրումներ ներգրավել», – ավելացրեց նա։

Նկատենք, երկու երկրների առևտրաշրջանառությունը դեռ այդքան էլ մեծ չէ (Հայաստանի արտաքին առևտրի 0,1%–ից պակաս)։ Հայկական մի քանի ընկերություններ (3-4) Սինգապուրի համար անօդաչու թռչող սարքեր են նախագծում և համակարգչային ծրագրեր գրում։

Ինչո՞ւ են նվազել ներդրումները, և ի՞նչ կտա կառավարության ներդրումային քաղաքականությունը

Համաձայնագիրը նախատեսում է նաև այն դեպքերը, երբ մի երկրի ընկերությունն աշխատում է մյուսում, սակայն այնտեղ դուստր ձեռնարկություն չի բացում։ Օրինակ, եթե ապրանքներ չի արտադրում, այլ զբաղվում է բիզնես խորհրդատվությամբ։

Նման ընկերությունները հարկ կվճարեն գրանցման վայրում, այլ ոչ թե այնտեղ, որտեղ եկամուտ են ստանում։ Այսինքն՝ խորհրդատվություն տրամադրող սինգապուրյան ընկերությունը հարկ կվճարի Սինգապուրում (իսկ հայկականը` Հայաստանում)։

Սինգապուրն արդեն համաձայնագիր ունի ԵԱՏՄ երկրների (մասնավորապես Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի), ինչպես նաև Վրաստանի, Ուկրաինայի և Բալթիայի երկրների հետ կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ։

Ներդրողները խոստացել են 4000 նոր աշխատատեղ և 255 մլրդ դրամի ներդրում. Փաշինյան

Հայաստանն նման համաձայնագրերի մասին բանակցություններ է անցկացրել մի շարք երկրների հետ, այդ թվում`  ԵԱՏՄ գործընկեր Ղրղըզստանի (որի հետ պայմանագիրն արդեն ամբողջությամբ պատրաստ է) և Մալթայի։

Հայերը թողել են անջնջելի հետք. վարչապետը մասնակցել է Սինգապուրի խորհրդանիշ կոթողի բացմանը

Այսպիսով, եթե հայ թղթամոլները Մալթայում օնլայն կազինո խաղան, այդ խաղատների շահույթը կհարկվի ոչ թե այստեղ, այլ այնտեղ (ճիշտ է, ոչ ոք չի էլ ստիպում խաղալ խաղատներում։ Սակայն դա արդեն այլ պատմություն է)։

 Այսօր Հայաստանը մի շարք եվրոպական երկրների, այդ թվում՝ ԵՄ երկրների, և Նորվեգիայի, ինչպես նաև ԱՊՀ մի շարք երկրների հետ կրկնակի հարկումը բացառող գործող համաձայնագիր ունի։