ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի-Sputnik. Ախուրյանի ջրամբարի շահագործումն է դարձել Սպիտակի երկրաշարժի պատճառը, ՌԻԱ Նովոստիին ասել է Գլոբալ մոնիթորինգի և սեյսմիկ եղանակի կանխատեսման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն, ՌԳԱ Երկրաֆիզիկայի ինստիտուտի կոորդինացիոն-կանխատեսման կենտրոնի ավագ գիտաշխատող Սամվել Հակոբյանը։
«Հայաստանը գտնվում է Արաբական սալի գոտում, որը ճնշում է Կովկասյան լեռները և առաջին հերթին՝ Հայաստանը։ 1980 թվականին Հայաստանի և Թուրքիայի սահմանին շահագործման հանձնվեց Ախուրյանի ջրամբարը։ Ջուրը երկրակեղևի ամենազգայուն տարրն է, և դա երկրաշարժի առաջացման պատճառ դարձավ»,-ասել է փորձագետը։
Սպիտակի երկրաշարժը, նրա խոսքով՝ ապացուցում է, որ արհեստական գործոնը կարող է երկրաշարժի պատճառ դառնալ։
«Օրինակ՝ թերթաքարային գազի արդյունահանումը ևս կարող է սեյսմիկ ակտիվության վրա ազդող գործոն հանդիսանալ: Համարվում էր, որ միջուկային պայթյունով կարելի էր երկրաշարժ առաջացնել։ Փորձարկումներ էին իրականացնում նաև Սեմիպալատինսկում։ Ամենամեծ հարցն այն է, թե որքան էներգիա է պետք հաղորդել կոշտ հողին»,-ասաց Հակոբյանը։
Նա նշեց, որ կարելի է, իհարկե, ստորգետնյա միջուկային պայթյուն իրականացնել, որն իր հզորությամբ հավասարազոր կլինի երկրաշարժի էներգիային, սակայն դրա ընդամենը 2-3%–ը կփոխանցվի սեյսմիկ ակտիվության տեսքով։
Ըստ փորձագետի` նման պայմաններում սեյսմիկ զենքի ստեղծումը տեսականորեն հնարավոր է, սակայն մարդկության գիտելիքներն այն մակարդակի չեն, որ դա իրականացվի այսօր։
«Եթե հասկանանք, թե ինչպես են ընթանում բնական գործընթացները և հասնում կրիտիկական մակարդակի՝ հնարավոր կլինի դա զենքի վերածել»,-ասաց Հակոբյանը։
«Ուր գնացինք, երկրաշարժից պրծում չկա». Կալիֆոռնիայի գյումրեցիները տներից դուրս են վազել
1988 թվականի դեկտեմբերի 7-ը Հայաստանի պատմության ամենասարսափելի էջերից մեկն է։ Երկրաշարժի արդյունքում, պաշտոնական տվյալներով, մահացել է 25 հազար մարդ, ևս 140 հազարը հաշմանդամ են դարձել, ավելի քան 500 հազարը` զրկվել տանիքից։
Ինչպես կլուծվի բնակարանային հարցը աղետի գոտում. Վերմիշյանը նոր թվեր է ներկայացրել