ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Հայտնի դերասան Ռաֆայել Երանոսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից հումորային գրառում է արել։ «Պահանջվում է 25– 35 տարեկան, առանց սիլիկոնապատ արտաքինի աղջիկ` օջախ հարս տանելու համար»,– գրել է նա։
Նրա էջի հետևորդներին դուր է եկել գրառումը և հումորային մեկնաբանություններ են գրել։ «Ռաֆո ջան, կարող ես մրցույթ հայտարարել, նաև հետաքրքիր շոու կլինի»,«Առանց սիլիկոնի աղջիկներին արդեն հարս են տարել»,«Դե ասա` տունը մնացիր, Ռաֆ ջան»,«Ես դիմում եմ, տարիքս էլ համապատասխանում է»,– գրել են նրանք։
Հիշեցնենք, որ դերասանը վերջերս է վերադարձել ամերիկյան հյուրախաղերից։ Ռաֆայել Երանոսյանը 38 տարեկան է։
«Վախենում եմ մենությունից, սարսափելի զգացում է». անկեղծ զրույց Արման Նավասարդյանի հետ
2006թ. ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանի ստուդիան և սկսել աշխատել Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան: Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում: Նկարահանվել է «Քրմուհի» (2007թ.), «Ալա Բալա Նիցա» (2011թ.) և այլ ֆիլմերում, «Կարգին հաղորդում» (2007-10թթ), «Կարգին սերիալ» (2010-13թթ), «No comment» (2013թ.) և այլ հումորային նախագծերում, հոլովակներում: Ռադիոյում վարել է «Բարի առավոտ» հաղորդումը: Խաղացել է «Կաբառե», «Արմմագեդոն», «Նազար, Նազար, մինչև վերջ» և այլ ներկայացումներում: 2011թ-ից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «32 ատամ» հումորային նախագծում` որպես դերասան:
Արուս Տիգրանյանին այսպիսին դեռ ոչ ոք չի տեսել. անկեղծ զրույց «պայթյունավտանգ» լրագրողի հետ