Նախարարությունը մեկնաբանեց վեթինգի մասին ԵԽ զեկույցը. իսկ Փաշինյանը հետո կխոսի

Արդարադատության նախարարությունը, որն ավելի վաղ հրաժարվել էր մեկնաբանել Վենետիկի հանձնաժողովի զեկույցը ՀՀ արդարադատության համակարգի մասին, քիչ առաջ հայտարարություն է տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Եվրոպայի խորհուրդ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 119-րդ նստաշրջանի զեկույցին, քանի որ դրա «բովանդակությունը մամուլում շահարկումների տեղիք է տվել և մի շարք հարցեր առաջացրել»։

Վեթինգ կլինի, բայց երբ ու ինչպես` հայտնի չէ. նորանշանակ նախարարը վեթինգի ծրագիր չի տեսել

«Կարծում ենք, որ խնդիրն առավելապես վերաբերում է «վեթինգ» բառի մեկնաբանությանը և այն եղանակներին ու ձևին, որով այդ գործիքը կիրառվել է տարբեր երկրներում»,– ասված է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ։

Նախարարությունը նշում է, որ հաստատակամ է դատական իշխանության նկատմամբ վստահության վերականգնմանն ու դատական համակարգի առողջացմանը միտված բարեփոխումներ իրականացնելու հարցում, որի «առանցքում լինելու են դատավորի գույքի, եկամուտների ծախսերի, շահերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումն ու բարեփոխումը, դատավորների բարեվարքության ու գույքային դրության գնահատման օբյեկտիվ մեխանիզմների արդյունավետ ներդրումն ու կիրառումը»: «Ուստի, այս առումով որևէ խզում նախկինում արված հայտարարությունների և Վենետիկի հանձնաժողովի զեկույցի միջև չկա»,– նշված է հայտարարության մեջ:

Ցավում եմ, որ մեկը չասաց վարչապետին` եկեք այս քայլից ձեռնպահ մնանք. Դավիթ Հարությունյան

 

Նախարարությունը նաև շեշտում է, որ Վենետիկի հանձնաժողովի 119-րդ լիագումար նստաշրջանին (հունիսի 21-22, 2019թ) հաջորդել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այցը Ստրասբուրգ (հուլիսի 1-2-ը), որտեղ այդ գաղափարներն առավել մանրամասնորեն ներկայացվել և քննարկվել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի և ԵԽ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հանդիպումներում:

Ալավերդյան. «Իշխանությունների գործողությունները կարող են վերածվել ընտրովի արդարադատության»

«Գործընկերներին ներկայացվել է նաև, որ Արդարադատության նախարարությունը չի սահմանակվելու միայն կարճաժամկետ փոփոխություններով. ներկայում մշակման փուլում են գտնվում առավել համապարփակ և երկարաժամկետ բարեփոխումներին միտված և տրամաբանական կապի մեջ գտնվող 2 կարևոր ռազմավարական փաստաթղթեր՝ դատաիրավական համակարգի բարեփոխմանն ու կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի համար: Քաղաքականության այս համապարփակ փաստաթղթերը առաջիկայում կամփոփվեն և կներկայացվեն ավելի լայն հանրային քննարկման»,– նշում է ԱՆ–ը:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահի շուրջ ստեղծված իրավիճակին ու այդ առումով զեկույցում տեղ գտած անդրադարձին, նախարարությունը հայտնում է, որ գործադիր իշխանությունն այդ հարցի շուրջ որևէ պաշտոնական դիրքորոշում դեռևս չի արտահայտել, բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես է գալու այդ հարցի վերաբերյալ հայտարարությամբ։

Հիշեցնենք` մամուլում այսօր ակտիվ քննարկման էր արժանացել Վենետիկի հանձնաժողովի լիագումար նստաշրջանի ամփոփող փաստաթղթում Հայաստանի դատական համակարգին վերաբերող որոշ դրվագներ։

Ո՞վ է «վեթինգում» այս ամենը, կամ արդարադատության նորանշանակ նախարարի բացահայտումը

 

Փաստաթղթում մասնավորապես նշվում էր, որ Հայաստանի իշխանությունների հրավերով Հայաստան ժամանած ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունն այցի ընթացքում քննարկել է դատաիրավական բարեփոխումները և համաձայնության եկել, որ «բոլոր պաշտոնավարող դատավորների ընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար կլինի»:

Ի՞նչ կտա վեթինգը Հայաստանին. ո՞ւր է տանում դատական բարեփոխման ուղին

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի անձի շուրջ ստեղծված իրավիճակի մասին զեկույցում նշվում էր, որ մինչև սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահն ու անդամները պետք է շարունակեն պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը»։

Իսկ Վահե Գրիգորյանի հայտարարությունը որակվում է որպես «գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ»։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 18-ին որոշեց Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Դրանից հետո մայիսի 19–ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի առավոտյան փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Ապա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին մոտեցնել և բարեփոխել դատական համակարգը` վեթինգ իրականացնելով։

«Հապճեպ բարեփոխումների ճանապարհով մենք չենք գնա». Փաշինյանը` դատական բարեփոխումների մասին

 

Հունիսի 18–ին ԱԺ–ն ՍԴ դատավոր ընտրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված Վահե Գրիգորյանին։ Հունիսի 20–ին, ԱԺ–ում երդման արարողության ժամանակ Գրիգորյանը հայտարարեց, որ ՍԴ է գնում «ՍԴ նախագահի լիազորություններով», քանի որ դատարանի կազմում այս պահին դատավորի կարգավիճակ ունեն միայն ինքն ու Արման Դիլանյանը, որն արձակուրդում է։