Ծովինար գյուղի մոտ մեքենան ամբողջությամբ այրվել է. 3 երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց

Ավտոմեքենայում բռնկված հրդեհից տուժած երեք երիտասարդներից երկուսն անչափահաս են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Երեկ Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի մոտակայքում ավտոմեքենա է այրվել. 3 երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ողբերգական վթար Արմավիրի մարզում. վարորդներից մեկը տեղում մահացել է. լուսանկարներ

«Հուլիսի 14-ին, ժամը 03:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 17-րդ կմ-ին՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։31-ին, մարվել՝ 03։50-ին։

Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Հ., ծնված 2001 թ.)։

Ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ 2003թ.–ին ծնված Դ.Հ.-նծնված 2003 թ. և 2002թ.–ին ծնված Հ.Ս.-ն, տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ։ Բժիշկները Դ.Հ.-ի և Հ.Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ.Հ.-ինը՝ միջին ծանրության: