ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի –Sputnik. Ավստրալիայում հսկայական կատվաձուկը, որը հայտնի է ծովային հրեշ անունով, մոտեցել էր սնորքլերների (սնորքլինգ` ստորջրյա լողի ձև դիմակով և ձողով – խմբ.) խմբին և նրանցից օգնություն խնդրել։ Այդ մասին տեսանյութը հրապարակել է NBC News ալիքը։
Կենդանու աչքում ձկնորսական կեռիկ էր մնացել։ Սնորքլերներից մեկը պատմել է, որ նախկինում ևս հանդիպել է այս կատվաձկանը, սակայն նա երբեք այսքան մոտ չի եկել։ Տղամարդը ենթադրել է, որ ծովային հրեշը ճանաչել է իրեն և փորձել օգնություն խնդրել։ Աչքի մեջ մնացած կեռիկի պատճառով ձուկը կարող էր կուրանալ կամ սատկել վարակից։
«Նեղացրե՞լ են, ախպեր ջան». ինչպես է արջը քաջալերում տիրոջը. զվարճալի տեսանյութ
Սնորքլերի մոտ օդի ավելի պաշար չի եղել, այդ պատճառով նա ստիպված է եղել երեք անգամ մտնել ջուրը` կեռիկը հանելու համար։ Ամբողջ այդ ընթացքում Պեպենավորը (այսպես են անվանել ձկանը ջրասուզորդները) սպասել է և մնացել տեղում։ Կեռիկը հաջողվել էր հանել։ Դրանից հետո ձուկը դեռ որոշ ժամանակ մնացել էր տեղում` փրկիչներին իր շնորհակալությունը հայտնելու համար։