Քարաթափման հետևանքով մահացածները մայր ու դուստր են. նոր մանրամասներ

Ալավերդիից Վրաստան տանող ճանապարհին քարաթափման հետևանքով վնասվածքներ ստացած մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Ալավերդիից Վրաստան տանող ճանապարհին այսօր տեղի ունեցած քարաթափման հետևանքով երկու մարդ է մահացել` 35–ամյա մայրը և նրա 12–ամյա դուստրը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Ալավերդու բժշկական կենտրոնից։

Կրակոցներ` Սյունիքում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երկու եղբայր

«Մեզ մոտ երեք հոգի է տեղափոխվել. նրանցից երկուսն արդեն մահացած էին, իսկ երրորդին առաջին օգնությունը ցուցաբերել ու տեղափոխել ենք Երևանի հիվանդանոցներից մեկը։ Նրա վիճակը ծանր է։ Ըստ նախնական տեղեկությունների` զոհվածները մայր ու դուստր են»,–հայտնեցին հիվանդանոցից։

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում։ Քարաթափման արդյունքում վնասվել են ավտոմեքենաներ։