«Տժժում է». պարող կատվի տեսանյութը զվարճացրել է պրոդյուսեր Մաքս Ֆադեևին

Համացանցում մեծ տարածում է գտել կատվի մասին տեսանյութը, որտեղ կենդանին պարում է տիրոջ գրկում 80-ականների հիթի` Eruption խմբի «One Way Ticket» հայտնի երգի ներքո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի– Sputnik. Տեսանյութում երևում է, որ կատուն, հիացած երաժշտությամբ, ոգեշնչված պարում է և նույնիսկ սիրով կծոտում իրեն ծիծաղացնող տիրոջը։

Instagram–ի իր էջում տեսանյութը հրապարակել էր հայտնի կոմպոզիտոր և պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը և կից գրել` «Այս մարդիկ կերտեցին օրս»։

Ռուսական փոփ երաժշտության գուրուի բաժանորդները անմիջապես արձագանքել են տեսանյութին. «Հիանալի է, ինչ կատու է, լրիվ դիսկո պարող», «Հրաշալի է, արտիստ»։

Նորաոճ գեղեցկուհիները. Նունե Եսայանն Էլինա Ջանիբեկյանի հետ լուսանկար է հրապարակել

«Մաքսիմ նրան ձեր խումբ վերցրեք»,- գրել են բաժանորդները։

«Ո՞ւր եք փախչում։ Ես ձեզ սիրում եմ». փափլիկ քոթոթի ու ճտերի մասին զվարճալի տեսանյութ