Նորաոճ գեղեցկուհիները. Նունե Եսայանն Էլինա Ջանիբեկյանի հետ լուսանկար է հրապարակել

Նունե Եսայանի և Էլինա Ջանիբեկյանի լուսանկարը Instagram–ի բաժանորդներից շատերին է դուր եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Երգչուհի Նունե Եսայանն Instagram–ի իր էջում լուսանկար է հրապարակել THT հեռուստատեսության գլխավոր տնօրեն և «Գազպրոմ-մեդիա ժամանցային հեռուստատեսության» ղեկավար Արթուր Ջանիբեկյանի կնոջ` Էլինա Ջանիբեկյանի հետ։ Նրանց լուսանկարը Instagram–ի բաժանորդներից շատերին է դուր եկել։

Ի դեպ, Էլինա Ջանիբեկյանը Instagram-ում ավելի քան 100.000 հետևորդ ունի, իսկ Նունե Եսայանը 34 000։

«Աղջիկ ջան, անհանգստանում եմ». Չումակովը` Գարիկ Մարտիրոսյանի սևազգեստ կնոջ մասին

6 օր առաջ Նունե Եսայանն իր միկրոբլոգում տեսանյութ էր հրապարակել ու գրել, որ իր և ամուսնու` դերասան Ավո Խալաթյանի աղջիկը 5 տարեկան է դարձել։

Էլինա Ջանիբեկյանն էլ հուլիսի սկզբին Արցախ էր այցելել, նա պարբերաբար ներկայացրել էր լուսանկարներ՝ պատմելով Արցախի մասին: Էլինան եղել էր Գանձասարում, ժենգյալով հաց կերել:

Դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը շնորհավորել է Արթուր Ջանիբեկյանի կնոջը