Հայկական խիզախությամբ և թբիլիսյան հմայքով. Նատալյա Եփրիկյանը ապշեցրել է օգտատերերին

Comedy Woman–ի «մայրը» հիացած է հայկական դիզայներով, սակայն բաժանորդներից ոչ բոլորն են նրա հետ համակարծիք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի –Sputnik. Հայտնի Comedy Woman շոուի հեռուստահաղորդավարուհի Նատալյա Եփրիկյանը Instagram–ի իր էջում լուսանկար է տեղադրել, որում նա հայ դիզայների զգեստով է։

Հայ միլիոնատերը Comedy Woman-ի անդամների համար էքսկուրսիա է կազմակերպել Երևանում.տեսանյութ

 

«Նուրբ, իմաստուն, հայկական խիզախությամբ և թբիլիսյան հմայքով` @katshnellaofficial դիզայների մասին։ Ամեն ինչ անհավանական գեղեցիկ է, յուրաքանչյուր զգեստ եզակի նմուշ է, իսկ դա նշանակում է միայն ձերն է... Ինչպես հասկանում եք, այս զգեստը միայն իմն է», – գրել է նա` շնորհակալություն հայտնելով դիզայներ Քաթրին Միրզոյանին։

Նատալյան նկարում պատկերված է արտասովոր գորգի վրա, որի մասին ևս որոշել է հիշատակել. «Գորգն իմ անձնականն է, անձամբ եմ գործել, նմանն այլևս չկա, և չի լինի»։

«Վախ, փալասն ի՞նչ արժե», –gulya_shah անունով օգտատերը լրջորեն հետաքրքրվել է գորգով` որոշելով պարզել գինը, սակայն հեռուստահաղորդավարը խիստ նշել է. «Ասացի, չի վաճառվում»։

«Սադոն ու Մազոն». Նատալյա Եփրիկյանը խուլիգանություն է անում սոցցանցերում. լուսանկար

Իսկ ահա Նատալյայի մեկ թևքով ու ընձառյուծի նախշազարդի տպագրությամբ  զգեստը (նոր թրենդ) և, հատկապես, կոշիկները ոչ բոլորն են հավանել. «Նատալյայի բարձրակրունկներն ավելի մեծ են, քան ինքը` Նատալյան», – գրել է օգտատերերից մեկը։ «Ինչի՞ համար է այդ թևքը։ Տարօրինակ զգեստ է», – չի դիմացել մյուսը։

Ավելի վաղ Նատալյա Եփրիկյանը բավականին արտասովոր ձևով շնորհավորել էր հայտնի երգիչ Սերգեյ Լազարևի ծննդյան օրը։ Comedy Woman–ի աստղը Instagram–ում մերկ լուսանկար էր հրապարակել` ի աջակցություն Լազարևին։ Սակայն բանն այն է, որ երաժիշտը ինքն էր մեկ օր դրանից առաջ անկողնում մերկ լուսանկար տեղադրել` համացանցում «մերկմեջք» հեշթեգով ֆլեշմոբ հայտարարելով։