Շիրակում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 5 մարդ հիվանդանոցում է

Քեթի գյուղի մոտ տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով տուժածներից մեկը 12–ամյա մի երեխա է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Այսօր ցերեկը Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով 5 երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Քարաթափման հետևանքով մահացածները մայր ու դուստր են. նոր մանրամասներ

«Հուլիսի 14-ին, ժամը 14:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ կա 5 տուժած»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ:

Պարզվել է, որ Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ ՃՏՊ–ի հետևանքով տուժածներ՝ Հ.Ս.-ն (ծնված 1999 թ.), Վ.Բ.-ն (ծնված 1999 թ.), Հ.Հ.-ն (ծնված 2000 թ.) և Ս.Ղ.-ն (ծնված 1998 թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ Ա.Կ.-ն (ծնված 2007 թ.) մոր և մանկան ավստրիական հիվանդանոց:

Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: