ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ, ինչի հետևանքով առնվազն 7 մարդ է տուժել։ Այս մասին տեղեկանում ենք Daily Star պարբերականից։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 13-ին 23։15–ի կողմերը Բաթերսի թաղամասի հյուրանոցներից մեկի մոտակայքում։ Ի դեպ, երբ մարդիկ հյուրանոցից սկսել են դուրս գալ, հենց այդ պահին էլ մեքենան մարդկանց մեջ է մխրճվել։
«Իսլամական պետություն» խմբավորման անդամները նկարվել են Ադրբեջանում
Նշենք, որ ոստիկանները 3 մարդ են ձերբակալել` սպանության փորձի կասկածանքով, իսկ 4 մարդու` հասարակական վայրում ծեծկռտուք կազմակերպելու համար:
Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ միջադեպն ահաբեկչական բնույթ չի կրում: