Ֆիլմեր` ցանկացած ճաշակի համար. տնօրինությունն ամփոփել է «Ոսկե ծիրանի» արդյունքները

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենն ու ժյուրիի անդամները պատմեցին իրենց տպավորությունների մասին և ամփոփեցին արդյունքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի –Sputnik.  «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում իրականացրած մի շարք կրթական ծրագրերն ու բաց երկնքի տակ ցուցադրությունները կարելի է համարձակորեն վերագրել ձեռքբերումների թվին։ Այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը։

«Ոսկե ծիրանի» կազմակերպիչները պատասխանում են խիստ քննադատներին. փառատոնն անակնկալներ ունի

Հովհաննիսյանը նաև վստահեցրեց, որ թիմը կվերլուծի կատարած աշխատանքը` փառատոնի կազմակերպման որակը բարձրացնելու նպատակով։

Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի անդամ, օպերատոր Նորայր Քասփերն (Կանադա) իր հերթին նշեց, որ այդ անվանակարգը հետաքրքիր էր տարածաշրջանի առջև ծառացած խնդիրներին և մարտահրավերներին «ներսից հայացք գցելու» տեսանկյունից։

Հիշեցնենք, որ լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակին արժանացավ Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյը և Լիզը» ֆիլմը, «Արծաթե ծիրանը» բաժին հասավ Կանտեմիր Բալագովի «Լողլողը» ֆիլմին։

Թուրք կինոռեժիսորը մեր վարչական շրջաններից մեկն է ուզում տեսնել. ի՞նչն է գրավել նրան

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի նախագահ Ալեքսանդր Մինդաձեն հատուկ նշեց ֆիլմերի բազմազանությունը։ Նրա խոսքով` «այստեղ ցանկացած ճաշակի ֆիլմ կար»։

16-ամյա «Ոսկե ծիրանն» ու նոր տարբերանշանը. տոնական ֆոտոշարք

«Մեր կարծիքները միշտ չէ, որ համընկնում էին և երբեմն ես` որպես ժյուրիի նախագահ, փոքրամասնություն էի կազմում, բայց, ընդհանուր առմամբ, մենք շատ գոհ ենք փառատոնից։ Ինչ լավ է, որ Երևանում նման կինոփառատոն կա», – ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ Երևանում հուլիսի 7-14-նա անցկացվեց «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը։ Լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրի գլխավոր մրցանակի համար պայքարում էր 13 ֆիլմ։Կինոփառատոնը մեկնարկեց Կաննի 72-րդ կինոփառատոնում Ոսկե արմավենու ճյուղին արժանացած հարավկորեացի ռեժիսոր Պոն-Չուն-Հոյի «Մակաբույծները» ֆիլմով։

Ծրագրում ներառված էին նաև Բեռլինի և Ռոտերդամի կինոփառատոններում մրցանակների արժանացած ֆիլմեր։