Երևանի Իսակովի պողոտայում 56–ամյա քաղաքացին ընկել է ջրանցքը

Քաղաքացին ընկել է Իսակովի պողոտայում գտնվող բենզալցակայանի մոտակա ջրանցքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Երեկ` հուլիսի 13–ի երեկոյան, Երևանում 56–ամյա մի քաղաքացի է ընկել ջրանցքը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը կոմայի մեջ է

«Հուլիսի 13-ին, ժամը 21:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ:

Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Իսակովի պողոտայում գտնվող բենզալցակայանի մոտակա ջրանցքը:

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով Ս.Ե.-ին (ծնված 1963 թ.) դուրս են բերել ջրանցքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ս.Ե.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: