ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Ալավերդիից Վրաստան տանող ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել, կան տուժածներ և զոհ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում։ Քարաթափման արդյունքում վնասվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: