Երևանում ծառը կոտրվել ու ընկել է մարդկանց վրա. տուժածներից մեկը երեխա է

Երևանի կենտրոնում տուժած քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի- Sputnik. «911» ծառայությունը երեկ երեկոյան ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացիների վրա. կան տուժածներ: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Խոշոր հրդեհ Երևանում, տանիքներ են այրվել, բնակիչներից մեկը ծխահարվել է

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է պատահական անցորդների վրա:

Երևանում կինը դանակահարել է ամուսնուն

Երկու տուժածները (Կ.Կ., ծնված 2014 թ. և Գ.Ս., ծնված 1985 թ.) տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Դժբախտ պատահար Գյումրիում․ գնացքը վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջը