Երևանում տրոլեյբուսի ձողը պոկվել է, մխրճվել ընթացող մեքենայի սրահի մեջ. լուսանկար

Ականատեսների խոսքով՝ պատահարի հետևանքով տուժել է մի երիտասարդ. ձողը խրվել է նրա ուսի մեջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Երևանի Մյասնիկյան պողոտայում այսօր դժբախտ պատահար է գրանցվել. մոտ մեկ ժամ առաջ տրոլեյբուսի մետաղաձողը պոկվել է հաղորդալարից ու մխրճվել ընթացող «Տոյոտա Պրադո» մեքենայի մեջ:

Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ ձողը վնասել է մեքենայի վերին հատվածն ու մխրճվել սրահի մեջ:

Ականատեսների խոսքով՝ պատահարի հետևանքով տուժել է մի երիտասարդ տղամարդ: Ձողը խրվել է նրա ուսի մեջ: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:

Նորավանքում զբոսաշրջիկն ընկել է մի քանի մետր բարձրությունից

Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:

Երևանում ողբերգական դեպք է կանխվել. տղամարդը թույլ չի տվել, որ կինը նետվի կամրջից