Երևանում փողոցներ են փակ լինելու. ՃՈ–ն հայտարարություն է տարածել

Երթևեկությունն արգելվելու է Երևանի մի շարք փողոցներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Այսօր` հուլիսի 13-ին, Երևանի Ստեփան Շահումյան հրապարակում կայանալիք միջոցառման կապակցությամբ՝ ժամը 16․00-ից մինչև 24․00-ն արգելվելու է երթևեկությունը Ստեփան Շահումյան հրապարակ տանող բոլոր փողոցներում։ Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության կայքում։

Որտե՞ղ է վարորդը. Tesla Semi անվարորդ բեռնատարը երթևեկում է փողոցով․ տեսանյութ

«Երթեևեկությունն արգելվելու է Մաշտոց-Խորենացի խաչմերուկից մինչև Խորենեցի-Ագաթանգեղոս խաչմերուկ հատվածում, Վազգեն Սարգսյան փողոցներում՝ Հանրապետության հրապարակից դեպի Ստեփան Շահումյան հրապարակ, Իտալիայի փողոցում՝ Գրիգոր Լուսավորիչ-Իտալիա փողոցների խաչմերուկից մինչև Ստեփան Շահումյան հրապարակ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հուլիսի 13-ին Երևանի Զաքյան փողոցում կայանալիք «Երևանի գաստրո օր» միջոցառման կապակցությամբ՝ հուլիսի 12-ին ժամը 22․00-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Զաքյան փողոցում՝ Զաքյան-Խորենացի խաչմերուկից մինչև Զաքյան-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկ։

Վարորդների բալային համակարգի առավելություններն ու թերությունները ներկայացնում է փորձագետը

Ժամը 24․00-ից մինչև հուլիսի 14-ը՝ ժամը 8․00-ը, Զաքյան փողոցի հիշյալ հատվածներում արգելվելու է երթևեկությունը։

Վարորդ-մեքենա-ճանապարհ խնդիրների շղթան թույլ կտա՞, որ 10 կմ/ժամը նվազեցնի մահվան դեպքերը