ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Երևանում բնակվող մի կին չի համարձակվել ամուսնուն հայտնել, որ կես միլիոն դրամ է կորցրել և նախընտրել է գողության մասին հաղորդում ներկայացնել ոստիկանություն: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Հուլիսի 12-ին՝ ժամը 16-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Բաշինջաղյան փողոցում կնոջ ձեռքից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 500.000 դրամ:
Ոստիկանության ծառայողներն իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և պարզել, որ դրամապանակի բացահայտ հափշտակության դեպք տեղի չի ունեցել:
Նորավանքում զբոսաշրջիկն ընկել է մի քանի մետր բարձրությունից
Ոստիկանության հաղորդմամբ՝ «տուժողը» կինը կրկին հրավիրվել է բաժին, որտեղ խոստովանել է, որ իրականում 500.000 դրամն ինքն է կորցրել և վախենալով իրականությունը հայտնել ամուսնուն՝ սուտ հաղորդում է ներկայացրել:
Երևանում ողբերգական դեպք է կանխվել. տղամարդը թույլ չի տվել, որ կինը նետվի կամրջից