Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկել. տեսանյութ

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի- Sputnik. Երևանի բուսաբանական այգում խոտածածկ տարածք է այրվում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավավիճակների նախարարության մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը:

«Վիրավորներ և տուժածներ չկան, մոտակայքում գտնվող շենք, շինություններին վտանգ չի սպառնում»,– ասաց նա:

Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկել. տեսանյութ

Զարգարյանի խոսքով` հրդեհի բարդության աստիճանը «1-ԲԻՍ» է, տեղում աշխատում են հրշեջները, իրավիճակը լիովին վերահսկվում է:

Երևանում ծառը կոտրվել ու ընկել է մարդկանց վրա. տուժածներից մեկը երեխա է

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ այսօր առավոտյան 10:18-ին ԱԻՆ «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Երևանում կինը դանակահարել է ամուսնուն