Ողբերգական վթար Արմավիրի մարզում. վարորդներից մեկը տեղում մահացել է. լուսանկարներ

Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհին տեղի ունեցած վթարից հետո մեկ մարդ մահացել է, երկուսին տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Քիչ առաջ սարսափելի պատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի սկզբնամասում իրար են բախվել «Ժիգուլի» և «Վոլգա» մակնիշի ավտոմեքենաները։

Ողբերգական վթար Արմավիրի մարզում. վարորդներից մեկը տեղում մահացել է. լուսանկարներ

«Ժիգուլու» վարորդը, որը մոտ 55 տարեկան տղամարդ է, տեղում մահացել է, իսկ նրա ուղևորն ու «Վոլգայի» վարորդը տեղափոխվել են Արմավիրի հիվանդանոց։

Ողբերգական վթար Արմավիրի մարզում. վարորդներից մեկը տեղում մահացել է. լուսանկարներ

Այս պահին տեղում են ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները, որոնք իրականացնում են դեպքի վայրի զննություն և պարզում մահացածի ու վիրավորների ինքնությունը։

Երևանում ողբերգական դեպք է կանխվել. տղամարդը թույլ չի տվել, որ կինը նետվի կամրջից