ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հանրապետության մեծությամբ երրորդ քաղաքի ավտոկայանն անմխիթար վիճակում է թե՛ շենքային պայմանների, թե՛ սպասարկման առումով: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի ուղեկցությամբ այցելել է Վանաձորի ավտոկայան և շենքի անմխիթար վիճակի մասին գրել Facebook-ի իր էջում։
Վանաձորի ավտոկայանը սարսափելի վիճակում է. Սուրեն Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
«Խիստ մտահոգվեցի շենքի ու սպասարկման, մեղմ ասած, անմխիթար պայմաններով: Հայաստանի երրորդ քաղաքի և մարզկենտրոնի համար անթույլատրելի է, երբ տրանսպորտային կարևոր հանգույցը չի իրականացնում տոմսերի վաճառք և չունի մինիմալ սպասարկման պայմաններ»,- գրել է նախարարը:
Վանաձորի ավտոկայանը սարսափելի վիճակում է. Սուրեն Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
Նա նաև նշել է, որ ավտոկայանն անցյալից մնացած ժառանգություն է, որն անհրաժեշտ է քայլ առ քայլ կարգի բերել: