Տիգրան Ավինյանը մեկնում է ԱՄՆ

ՀՀ փոխվարչապետը մի շարք հանդիպումներ է ունենալու բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հուլիսի 15-20-ը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով լինելու է ԱՄՆ-ում։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է փոխվարչապետ ի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Նյու Յորքում փոխվարչապետը մասնակցելու է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին և այլ միջոցառումների։

Այցի շրջանակներում տեղի կունենան նաև հանդիպումներ ՄԱԿ-ի և մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նյու Յորքում և Բոստոնում նախատեսվում են Տիգրան Ավինյանի հանդիպումները հայ համայնքի և հասարակական գործիչների հետ

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ է մեկնելու նաև ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը։