Փաշինյանը կարծում է, որ դեմոգրաֆիական խնդրի լուծումը պետք է անցյալում փնտրել

Քաղաքացիները պետք է հավատան ոչ թե վարչապետին, նախագահին, կառավարությանը, պատգամավորներին, այլև առաջին հերթին իրենք իրենց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik.Հայաստանն ագրարային երկրից պիտի վերածվի արդյունաբերական երկրի: Սրան հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն արդյունաբերության զարգացում, աջակցող ծրագրերի իրականացում, այլև զուգահեռ այնպիսի կենտրոնների հիմնում, որտեղ երեխաները կպատրաստվեն այդպիսի հզոր արդյունաբերական երկրում ապրելու և ստեղծագործելու համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այս մասին ասաց Լոռիում, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոնում կազմակերպված «ՍՄԱՐԹամեջ» միջոցառման ընթացքում:

Կոռուպցիա ասելով նկատի չունենք միայն նախկինը. Փաշինյանն ասել է` ինչպես պայքարել դրա դեմ

«Տեխնոլոգիական զարգացած երկիր կառուցելու համար կարևոր է ունենալ զարգացած մշակույթ, գրականություն, արվեստ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ չկա աշխարհում զարգացած մի երկիր, որը չունի հզոր սպորտ, երաժշտություն, արվեստ: Արդյունաբերական երկիր կառուցելը բավարար չէ, պետք է այն սնուցող, էներգիա հաղորդող մշակույթ և կրթություն լինեն:

Հանդիպման ընթացքում Փաշինյանը խոսեց Հայաստանի դեմոգրաֆիական խնդրի մասին՝ կարծիք հայտնելով, որ մինչ տարբեր օտարերկրյա փորձագետներ մեզ փորձում են սովորեցնել, թե ինչպես հաղթահարել այդ խնդիրը, մենք կարող ենք հայացք գցել մեր պատմությանն ու հաջողված օրինակով գտնել հարցի լուծումը:

«Բնակչության թիվը կրկնապատկվել է, երբ զարգացել է արդյունաբերությունը: Դա եղել է խորհրդային ժամանակներում, բայց իրականացնողները եղել են մեր պապերը, հայրերը, եղբայրները»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ այդ շրջանում նաև զարգացած մշակույթ ենք ունեցել, ինչը հաստատում է նախորդ խոսքերի ճշմարիտ լինելը:

Նա նշեց, որ քաղաքացիները պետք է հավատան ոչ թե վարչապետին, նախագահին, կառավարությանը, պատգամավորներին, այլև առաջին հերթին իրենք իրենց, քանի որ հենց քաղաքացիներն են ընտրել իշխանության ներկայացուցիչներին։

Նոր Հայաստանում չկան նոր մարդիկ, կամ ինչպես այլևս կաշառք չտալ ու չվերցնել