Հանքավանի երեխաները կպարեն նախարարության ճաշակով

Արայիկ Հարությունյանն այցելել է ճամբար ու մտահոգվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik.  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Հանքավանի ճամբարներից մեկը, որտեղ երեխաները հանգստանում են պետության ֆինանսավորած ծրագրով: Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Երեխաների տրամադրությունը լավ էր, պարում, ուրախանում էին: Թեպետ երաժշտության ցանկը պետք է փոխվի, նախարարությունը կտրամադրի ցանկը»,– գրել է նա:

Նախարարի խոսքով` որոշ դեպքերում սանիտարահիգիենիկ պայմաններն անթույլատրելի էին: Հարությունյանն ընդգծել է` եթե կարճ ժամանակում իրավիճակը չշտկվի, ցանկացած ճամբար կզրկվի ծրագիրն իրականացնելու հնարավորությունից:

Փաշինյանը կարծում է, որ դեմոգրաֆիական խնդրի լուծումը պետք է անցյալում փնտրել