ՌԱԴԻՈ

Ազատյան. «Համակարգում այդպիսի իրավիճակներ չպետք է լինեն»

Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Հայաստանի «սև չորեքշաբթիի» մասին։
Sputnik
Ազատյան. «Համակարգում այդպիսի իրավիճակներ չպետք է լինեն»

Սուրեն Ազատյանը կարծում է, որ երեք օր առաջ` հուլիսի 10-ին, Հայաստանի էներգահամակարգում առաջացած իրավիճակը շահագործման կանոնների խախտման հետևանք է։

«Համակարգում այդպիսի իրավիճակներ չպետք է լինեն»,- ասում է Ազատյանը։

ՀԱԷԿ-ի նախկին տնօրենի խոսքով` էներգետիկ համակարգի խափանումը կարող էր լինել ինչ-որ մի հզորության անջատման պարագայում։

«Նման դեպքերում պետք է գործեր բեռնաթափման սխեման և անջատեր ոչ կարևոր սպառիչները»,-բացատրում է Սուրեն Ազատյանը։

Մասնագետի կարծիքով` էլեկտրաէներգիայի խափանումներից խուսափելու համար պատկան մարմինները պետք է հետևություններ անեն հուլիսի 10–ին տեղի ունեցածից։

Իրանական տատանումներից կախված հայկական լույսը. անվտա՞նգ է արդյոք ՀՀ էներգետիկ համակարգը

Հիշեցնենք` հուլիսի 10-ին, ժամը 13։00–ից Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ գրանցվեցին։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ում հայտնեց, որ հոսանքի համատարած անջատումները պայմանավորված են Երևան ՋԷԿ–ում ու Հրազդան ՋԷԿ–ում տեղի ունեցած վթարներով։ Ավելի ուշ հրատապ ասուլիսով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը և հայտնեց, որ վթարի պատճառը վերջնականապես դեռ պարզված չէ։ Նախնական վարկածով` հաճախականության հզոր տատանում է տեղի ունեցել Իրանի էներգահամակարգում, որը զուգահեռ կապված է հայաստանյան համակարգի հետ, ինչի պատճառով էլ տատանումներ է առաջացրել նաև Հայաստանի տարածքում։

Դիվերսիոն փո՞րձ էր. 10 օրվա ընթացքում պարզ կլինի հոսանքազրկման պատճառը. ԱԱԾ տնօրեն