ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի մասնակիցներին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, ի պատիվ «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի մասնակիցների՝ նախագահական նստավայրում կազմակերպվել է ընդունելություն:
Հանրապետության նախագահը ողջունել է կինոփառատոնի մասնակիցներին ու հյուրերին, ջերմ ու անմիջական զրույց ունեցել արվեստագետների ու մշակույթի գործիչների հետ:
Ընդունելություն նախագահականում. Արմեն Սարգսյանն ընդունել է «Ոսկե ծիրանի» մասնակիցներին
Հիշեցնենք, որ այս տարի կինոփառատոնն անցկացվում է հուլիսի 7-14-ը: