Արցախի ուղղությամբ կրակոցները պակասում են, բայց չեն լռում. ի՞նչ է կատարվել շփման գծում

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հուլիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 800 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նշենք, որ նախորդ շաբաթ` հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր ավելի քան 100 անգամ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակել շուրջ 750 կրակոց: