Աղջիկը, չգիտես ինչու, որոշել է կրճատել ճանապարհը և ուղեբեռի համար նախատեսված ժապավենով ինքնաթիռ մտնել։ Տեսանյութը տարածվել է համացանցում։
Կադրերում երևում է, որ աղջիկը ստանում է թռիչքի կտրոնն ու որոշում է անցնել գրանցման կետից։ Աշխատակիցները չեն հասցնում նկատել, թե ինչպես են նրան ուղեբեռի հետ տանում։ Նրանցից մեկին հաջողվում է ժամանակին կանգնեցնել ժապավենը՝ կնոջն օգնելու համար։
Նա կա՛մ առաջին անգամ է ինքնաթիռ նստում ու չգիտի՝ ինչ պետք է անի, կա՛մ հուզմունքից է խառնվել ու անհարմար դրության մեջ ընկել։
Կարևորը, որ կինը չի տուժել և զվարճացրել է համացանցի օգտատերերին։