Վթար Լոռու մարզում. բախվել են «ԳԱԶելն» ու «ՎԱԶ-2199»–ը. տուժածներ կան

Լոռու մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով «ՎԱԶ-2199–ի» վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում մեքենաներ են բախվել, ինչի հետևանքով մարդիկ են ուժել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Արտառոց դեպք Սյունիքում. աղջիկը որոշել է կյանքին վերջ տալ գերեզմանոցում

«911» ծառայությունը վթարի մասին ահազանգը ստացել է հուլիսի 11-ին, ժամը 22:29-ին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևանյան փողոցի թիվ 342 տան մոտակայքում բախվել են «ԳԱԶել» (վարորդ՝ Մ.Ա.) և «ՎԱԶ-2199» (վարորդ՝ Դ.Հ., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2199» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևոր Լ.Հ.-ն (ծնված 1994 թ.) տեղի ուժերով հոսպիտալացվել են Տաշիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազի բալոնների փականը:

Պայթյուն Ջրվեժ գյուղում. քարի արտադրամասի աշխատակիցը տեղում մահացել է