Վրաստանի ողբերգական վթարից տուժած 14–ամյա տղան 5 օր անց գիտակցության է եկել

Վրաստանի վթարից տուժած տղան սկսել է ինքնուրույն շնչել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով 14-ամյա տուժած երեխային, որին ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էին տեղափոխել, գիտակցության է եկել։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Հանվել է նաև արհեստական շնչառության սարքը, երեխան սկսել է շնչել ինքնուրույն: Հաջորդ շաբաթ, եթե վիճակը կայուն լինի, կվիրահատվի: Կյանքին սպառնացող վտանգը գնալով փոքրանում է»,–գրել է նա։

Հիշեցնենք` հուլիսի 7-ին, ժամը 06։00-ի սահմանում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել էր արգելապատնեշին և բռնկվել։ Վթարի հետևանքով 3 մարդ, որոնցից 2–ը` անչափահաս, մահացել էին, 5–ը` վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Բոլոր տուժածներն այժմ Հայաստանում են բուժում ստանում։

Արսեն Թորոսյանն այցելել է Վրաստանի սարսափելի վթարից հետո ՀՀ տեղափոխվածներին

Վթարի հետևանքով մահացել էին վարորդի մայրը, նրա 15-ամյա որդին և նրանց սանիկը` 7-ամյա մի երեխա:

«Վարորդի սխալն է». Ցոլակյանը` Վրաստանում 3 կյանք խլած սարսափելի վթարի մասին