Վիլնյուսի դատարանը բավարարել է Sputnik Լիտվա կայքն արգելափակելու մասին որոշումը

Sputnik Լիտվա կայք մուտք գործելու հնարավորությունն արգելափակվել է` գործակալության կողմից հեղինակային իրավունքները, իբր, խախտելու պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Վիլնյուսի շրջանային վարչական դատարանը թույլ է տվել Լիտվայի ռադիոհեռարձակման և հեռուստատեսության հանձնաժողովին արգելափակել Sputnik Լիտվա գործակալությունը Լիտվայի տարածքում։

Ինչպես հաղորդում է Sputnik Լիտվան, որոշումն ուժի մեջ է մտել հուլիսի 12–ից։

«Խմբագրությունն արյո՞ւն է պահանջում». Սիմոնյանը` Sputnik–ին ու RT–ին մերժելու մասին

«Համացանցում հեղինակային իրավունքները պաշտպանելու նպատակով 2019թ.-ի հուլիսի 10-ին Լիտվայի ռադիոհեռարձակման և հեռուստատեսության հանձնաժողովը որոշում է կայացրել  https://sputniknews.lt կայքի անօրինական հրապարակումը` պաշտպանված հեղինակային իրավունքով, դադարեցնելու մասին», – ասվում է կարգավորիչի հաղորդագրությունում։

Հուլիսի սկզբին հանձնաժողովը բողոք էր ստացել Լիտվայի ռադիոյից և  հեռուստատեսությունից, որ Sputnik Լիտվան առանց թույլտվության իր կայքում տեղադրել է LRT կայքի հրապարակումները։ Նշվել է, որ ազգային հեռարձակողը դիմել է անօրինական կերպով հրապարակված կոնտենտը հեռացնելու խնդրանքով` պաշտպանված հեղինակային իրավունքով, սակայն այն շարունակել են հրապարակել։

2019թ-ի հունիսի 19–ին Լիտվայի խորհրդարանականներն առաջարկել էին փակել Sputnik Լիտվա տեղեկատվական գործակալության կայք մուտք գործելու հնարավորությունը։

Վիլնյուսում պատգամավորները կոչ են արել փակել Sputnik Լիտվա կայքի հասանելիությունը

Հիշեցնենք, որ մայիսին Վիլնյուսի օդանավակայանում ձերբակալվել էր Sputnik Լիտվայի գլխավոր խմբագիր Մարատ Կասեմը, որը գործուղման էր մեկնել։  Կասեմը ձերբակալվել էր «սպառնալիք ազգային անվտանգությանը» ձևակերպմամբ։ Ավելի ուշ նրան ազատ էին արձակել, բայց Կասեմի անունն ընդգրկել էիին Լիտվայի անցանկալի անձանց ցուցակում։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ լիտվական իշխանություններն անհեթեթ պատրվակ են ներկայացրել լրագրողի ձերբակալության համար, և պահանջել է դադարեցնել ռուսական ԶԼՄ–ների ներկայացուցիչների նկատմամբ կոպիտ սադրանքները։