ՌԱԴԻՈ

Բաբայան. «Սամվել Բաբայանի առաջարկով հարված է հասցվում Արցախի ինքնիշխանությանը»

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը կարծում է, որ Արցախի նախագահի ընտրությունների հարցում ցանկացած քայլ, փոփոխություն պետք է ընդունվի դեբատների, քննարկումների միջոցով։
Sputnik
Բաբայան. «Սամվել Բաբայանի առաջարկով հարված է հասցվում Արցախի ինքնիշխանությանը»

Եթե Սամվել Բաբայանի նախաձեռնած  սահմանադրական փոփոխությունը ընդունվի` կնշանակի, որ ցանկացած մարդ, որն Արցախի հանրապետության քաղաքացի չէ կարող է առաջադրվել Արցախի նախագահի պաշտոնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ 

Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել. պատճառը քաղաքական է

«Ինքնիշխան պետության կարևոր դրույթներից մեկը քաղաքացիությունն է։ Փաստորեն ստացվում է, որ Արցախի ղեկավար պաշտոններում կարող են առաջադրվել մարդիկ, ովքեր Արցախի քաղաքացիներ չեն։ Ի՞նչ է  սա նշանակում. Արցախը փոխու՞մ է ինքնիշխանությունը, հարվա՞ծ է հասցվում Արցախի ինքնիշխանությանը»,–ասել է Բաբայանը։

Այս ամենի շուրջ, ըստ Բաբայանի` կլինեն դեբատներ, քննարկումներ և ժողովուրդը կկայացնի իր որոշումը։

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը  նախաձեռնել է  ստորագրահավաք: Այն ուղղված է Արցախի Սահմանադրության 48 հոդվածը փոխելուն, որը սահմանում է, որ հանրապետության նախագահ կարող է դառնալ այն անձը, որը վերջին 10 տարիներին բնակվել է Արցախում: Բաբայանի առաջարկով Արցախի նախագահ կարող է դառնալ Հայաստանի ու Արցախի ցանկացած քաղաքացի, ով վերջին 10 տարիներին բնակվել է երկու հանրապետություններից որևէ մեկում: