Կոմիտասը և Թումանյանը` Գառնու տաճարում. երկու մեծ հայերի հոբելյանը կնշեն յուրահատուկ ձևով

Գառնու պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա համերգ` նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150–ամյակներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Հուլիսի 14–ին Գառնու պատմամշակութային արգելոց-թանգարանում երաժշտասերներն ավելի քան երկու ժամ կարող են վայելել Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150–ամյակներին նվիրված հոբելյանական համերգը։ Այդ մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում ասաց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը։

Կոմիտասը և Թումանյանը` Գառնու տաճարում. երկու մեծ հայերի հոբելյանը կնշեն յուրահատուկ ձևով

Համերգի ընթացքում ելույթ կունենա Պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը և «Հովեր» կամերային երգչախումբը։ Առաջին հատվածում կհնչի Կոմիտասի երաժշտությունը, իսկ երկրորդ մասում` Թումանյանի բանաստեղծությունները։

Նազարյանը հիանալի երեկո խոստացավ` յուրահատուկ լուսային և ձայնային շոուով։

ԵՊՀ–ի հոբելյանական միջոցառումներին որևէ պաշտոնյա հրավիրված չէ. մամուլի խոսնակ

Իր հերթին Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը նշեց, որ այդ օրը կկատարվեն նաև Կոմիտասի քիչ հայտնի ստեղծագործությունները։

«Այդ օրը չի հնչի հոգևոր երաժշտություն, այլ բացառապես` աշխարհիկ։ Կհնչեն տարբեր ստեղծագործություններ, և հանդիսատեսը գոհ կհեռանա», – ասաց նա։

Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը հաղորդեց, որ համերգի ընթացքում կհնչեն Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա գրված մեներգեր և երգչախմբային կատարումներ, ռոմանսներ, ինչպես նաև հատվածներ «Անուշ» օպերայից։

Հիշեցնենք, որն 2019թ.–ին ամբողջ աշխարհի հայերը նշում են Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի հոբելյանները։ Տոնակատարությունների շրջանակում ծրագրված են բազմաթիվ միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում։