Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը` խոսելով Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ կոշտ հայտարարությանը։
«Նախկինում երբեք չի եղել, որ Հայաստանը նման նախահարձակ և լավ իմաստով ագրեսիվ քաղաքականություն վարի։ Եվ ողջունելի է նման
Ըստ փորձագետի` Հայաստանն այժմ հնարավորություն ունի ոչ միայն հետևել և արձագանքել իր շուրջը կատարվող գործընթացներին, այլ անմիջական մասնակցություն ունենալ։ Հայաստանի ԱԳն հայտարարությունը նա համարում է ճիշտ ժամանակին արված։
Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ մտահոգություն էր հայտնել Հայաստանի արտգործնախարարությունը։ Մասնավորապես նշելով, որ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: Հայաստանը վերահաստատել է իր նաև իր աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին` միաժամանակ կոչ անելով Թուրքիային դադարեցնել Կիպրոսի տնտեսական գոտում բոլոր գործողությունները և հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը: