Հարսի տեղ են դրել. Գոհար Ավետիսյանը վայելում է Հունաստանը. լուսանկարներ

Գոհար Ավետիսյանն այս տարի որոշել է հանգստանալ Հունաստանում։ Նա հունական քաղաքներում շրջել է սպիտակ զգեստով, և մարդիկ նրան հարսի տեղ են դրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Դիմահարդարման վարպետ, հրաշագործ ( հենց այսպես են անվանում երկրպագուները) Գոհար Ավետիսյանը հանգիստն անցկացնում է հունական Սանտորինի կղզում։ Նա այս մասին հայտնել է Instagram–ի իր էջում և լուսանկար հրապարակել։

«Ի դեպ, մի քանի հազար զբոսաշրջիկ շնորհավորել են ինձ հարսանիքի կապակցությամբ ու երջանկություն մաղթել` կարծելով, թե ես հարսնացու եմ», – լուսանկարին կից գրել է նա։

Ճերմակ զգեստով Գոհարն իսկապես հարսի է նման։ Ի դեպ, նա վերջերս է ամուսնալուծվել է, ու նրա սիրտն այժմ ազատ է։

Գոհարը նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե որքան ախորժակով է սպագետի ուտում։

Ըստ ամենայնի` Գոհարը Սանտորինիից առաջ հասցրել է այցելել Հունաստանի նաև այլ քաղաքներ։

Գոհար Ավետիսյանը ծնվել է Մարտունիում, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ Գոհարը մեկ տարեկան է եղել։

Երկու տոն` մեկ օրում. Գոհար Ավետիսյանը միանգամից 2 լավ լուր է ստացել

Գոհարն ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Տատ, խայտառակ մի արա. Գոհար Ավետիսյանի տատն ու վարպետի դասը Երևանի կենտրոնում. լուսանկար

Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը: 2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել, իսկ հիմա նա Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:

Գոհար Ավետիսյանը Հյուսիսային պողոտայում երգեց «Ով սիրուն, սիրուն» երգը. տեսանյութ