Երևանում կոտրել են վճարային տերմինալն ու խոշոր գումար գողացել

Ոստիկանություն ահազանգել են քաղաքացիները, ովքեր ցանկացել են օգտվել վճարային տերմինալից ու այն հայտնաբերել են կոտրած ու թալանված:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Երևանում կոտրել են վճարային տերմինալն ու խոշոր գումար գողացել։

Օրենքը կա, վերահսկողությունը չկա. քանի՞ կյանք արժե ընդամենը մեկ ստուգումը

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ հուլիսի 11-ին, ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը ժամը 02:50-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Մատենադարանի հարևանությամբ գտնվող վճարային տերմինալը ու այնտեղից հափշտակել մոտ 900 հազար դրամ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանություն ահազանգել են քաղաքացիները, ովքեր ցանկացել են օգտվել վճարային տերմինալից ու այն հայտնաբերել են կոտրած ու թալանված: