Ասուլիս. «Որքանո՞վ է խոցելի Հայաստանի էներգետիկ համակարգը»

Հուլիսի 15-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում էներգետիկ համակարգի թեմայով ասուլիս կկազմակերպվի։
Sputnik

Անցած չորեքշաբթի Հայաստանի մեծ մաս զրկվեց էլեկտրաէներգիայից: Ի՞նչն էր էներգետիկ բլեքաուտի իրական պատճառը: Ի՞նչ հետևություններ է պետք անել, և ի՞նչ է պետք ձեռնարկել՝ հետագայում «սև չորեքշաբթիների» կրկնությունը կանխելու համար: Ի՞նչ են մտածում այս մասին Հայաստանի էներգետիկ համակարգում աշխատանքի փորձ ունեցող մասնագետները:

Մամուլի ասուլիսին բանախոսներն են.

«Հայէներգոյի» նախկին գլխավոր տնօրեն Սպարտակ Հակոբյան,

ՀԱԷԿ նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյան։

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով: