Smartavia ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է սկսում դեպի Երևան

Սանկտ Պետերբուրգից Երևան չվերթներ կիրականացվեն շաբաթական երկու անգամ, իսկ Մոսկվայից` երեք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Smartavia ավիաընկերությունը սկսել է դեպի Երևան կանոնավոր չվերթներ իրականացնել Սանկտ Պետերբուրգից և Մոսկվայից։

Պուլկովո օդանավակայանից Երևան առաջին թռիչքը կայացել է հուլիսի 11-ին, հայտնում է փոխադրողի մամուլի ծառայությունը։

ԵԱԶԲ-ն ցանկանում է մասնակցել «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցմանը

Սանկտ-Պետերբուրգից Երևան չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ` հինգշաբթի և կիրակի օրերին, իսկ Մոսկվայից` շաբաթական երեք անգամ` երկուշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին՝ Boeing 737 NG օդանավերով։

Smartavia–ի ամառային չվացուցակում չվերթներ կլինեն նաև Պուլկովոյից Բաքու։

«Արմենիա» ավիաընկերությունը նաև Բաթում-Երևան-Մոսկվա ուղղությամբ չվերթ կիրականացնի

Smartavia–ն (մինչև 2019 թվականի մարտի 14-ը` «Նորդավիա») ռուսական ավիաընկերություն է, որը հիմնադրվել է 2004 թվականին և տեղակայված է Արխանգելսկում։