Huawei–ը կարևոր հայտարարություններ է արել. Hongmeng OS-ը կփոխարինի՞ Android-ին

Չինական ընկերությունն իր վերջնական խոսքը կասի միայն ԱՄՆ-ի որոշումից հետո։ Huawei–ը պատրաստ է հակալրտեսական համաձայնագիր կնքել ցանկացած երկրի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Huawei ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Լյան Հուան մի քանի կարևոր հայտարարություն է արել։ Այս մասին հայտնում է scmp-ն` նշելով, որ Հուան հայտարարություններն արել է առաջին կիսամյակի ֆինանսական զեկույցի հրապարակմանը նվիրված ասուլիսի ժամանակ։

Huawei-ն իր սմարթֆոնների Android-ը մեկ անգամ էլ կթարմացնի

Առաջին հերթին նա պաշտոնապես հաստատել է, որ նոր օպերացիոն համակարգը կոչվում է Hongmen OS, իսկ հետո ավելացրել է, որ Anroid-ը դեռևս մնում է նախընտրելի օպերացիոն համակարգ, բայց իրենց օպերացիոն համակարգը լրիվ պատրաստ է և կարող է աշխատել սմարթֆոնների վրա, իսկ Android-ի համար նախատեսված ծրագրերը մի փոքր կատարելագործելուց հետո հնարավոր է` աշխատեն 60 տոկոս ավելի արագ։

Վերջանական որոշում դեռևս չկա` Hongmeng OS-ը կփոխարինի Android-ին, թե ոչ. ամեն ինչ կախված է ԱՄՆ-ի վերջնական որոշումից։

Համացանցում են հայտնվել Huawei-ի նոր օպերացիոն համակարգի սքրինշոթները

Հուան ԱՄՆ–ի իշխանությանը հորդորել է վերացնել ընկերության նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Ընկերության ներկայացուցիչը վստահեցրել է, որ իրենք պատրաստ են հակալրտեսական համաձայնագիր կնքել ցանկացած երկրի հետ։

Samsung-ը գրոհի է անցել Huawei-ի դեմ. «կորեացին» առաջարկում է փոխանակել «չինացուն»

Հիշեցնենք` այս տարվա մայիսին ԱՄՆ առևտրի նախարարությունը Huawei ընկերությանն ու նրա 70 դուստր ընկերություններին` հայտարարելով, որ կանխում է ամերիկյան տեխնոլոգիաների այնպիսի օգտագործումը, որը կարող է վնասել ԱՄՆ–ի արտաքին քաղաքականությունը կամ ազգային անվտանգությունը (Huawei–ին արդեն մի քանի անգամ մեղադրել են չինական կառավարության օգտին լրտեսելու համար): Դրանից հետո Google–ն ու մի շարք ընկերություններ հայտարարել էին, որ այլևս չեն համագործակցելու չինական ընկերության հետ։

Չինական 4 ընկերություն արդեն փորձարկում են Huawei-ի նոր օպերացիոն համակարգը