ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Ոստիկանները հայտնաբերել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 9 կին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Երևանի գիշերային թիթեռնիկները. ոստիկանները բերման են ենթարկում մարմնավաճառներին
«Մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում ոստիկանությունը պարբերաբար շրջայցեր է իրականացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում: Հուլիսի 10-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության, պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները իրականացրին միջոցառում, ինչի ընթացքում հայտնաբերվեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 9 կնոջ»,–հայտնում են ոստիկանությունից։
Միջոցառման նպատակն է արգելել մարմնավաճառներին ստեղծել հավաքատեղիներ, քանի որ խախտվում է հասարակական կարգը, բացի այդ՝ նրանք անհարգալից վերաբերմունք են դրսևորում և անհարմարություններ պատճառում հարակից շենքերի բնակիչներին: Այս խնդրի հետ կապված ոստիկանությունում քաղաքացիներից ստացվում են բազմաթիվ ահազանգեր:
Ինչպես խուսափել վթարների դեպքում հնարավոր զոհերից. Արսեն Թորոսյանն առաջարկներ ներկայացրեց
Միջոցառումները շարունակական են լինելու: