Սոցիալական ցանցերում շփումը գերադասող դիվանագետները բանավոր նկատողություն են ստացել. ԱԳՆ

ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, որ ԱԳՆ-ում կա զրո հանդուրժողականություն ծառայողական կանոնակարգերի խախտման հանդեպ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Լինելով արտաքին անվտանգության հետ կապված պետական ծառայության տեսակ՝ ԱԳՆ-ն կիրառում է սոցիալական մեդիայում վարվելակերպի կանոններ՝ հիմնված «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի և «Դիվանագետի էթիկայի կանոնների» դրույթների վրա։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Վերջիններս խախտելու համար, մասնավորապես աշխատանքային պարտականությունների կատարմանը սոցիալական ցանցերում շփումը գերադասող որոշ դիվանագետներ, անկախ աստիճանից, արդեն իսկ ստացել են»,– նշել է նա։

Ըստ Նաղդալյանի` նման կանոնների կիրառումը ընդունված պրակտիկա է շատ երկրներում ու մենք որպես թվային դիվանագիտության միջազգային սանդղակում առաջատար պետություն չենք պատրաստվում անտեսել այդ կարևոր գործոնը:

Լեհաստանի դեսպանին կանչել են ՀՀ ԱԳՆ` պարզաբանումներ տալու

ԱԳՆ խոսնակը շեշտել է` ԱԳՆ-ում կա զրո հանդուրժողականություն ծառայողական կանոնակարգերի խախտման հանդեպ:

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են հյուպատոսական խնդիրներ

Նշենք, որ «Ժամանակ» թերթն այսօր գրել էր, թե արտաքին գործերի նա­խարար Զոհրաբ Սնացականյանը տեռորի է ենթարկում համակարգը: Ըստ պարբերականի` Մնացականյանն իր ենթականերին արգելել է որևէ ակտիվություն դրսևորել սոցիալական ցանցե­րում և ընդհանրապես պա­հանջել է զերծ մնալ հրապա­րակային ակտիվության ցանկացած դրսևորումից: «Սնացականյանի ուշադրու­թյան կենտրոնում են հատ­կապես իր տարիքային խմբի ներկայացուցիչները, որոնց Զոհրաբյանը կասկածում է իր պաշտոնի վրա աչք ունենա­լու մեջ: Համակարգի ներկա­յացուցիչները մտավախու­թյուն ունեն, որ «վհուկների որսը» կարող է ավելի արմա­տական դրսևորումներ ստանալ»,-գրել էր թերթը։