Պուտինը հեռախոսով շփվել է Զելենսկու հետ

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները քննարկել են Ուկրաինայի հարավում տիրող իրավիճակը և պայմանավորվել են փոխանակել քաղաքացիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Արեք դա». Սիմոնյանն ուկրաիներեն կոչ է արել Զելենսկուն՝ օգնել ազատ արձակել Վիշինսկուն

ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով` զրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ։

«Քննարկվել են Ուկրաինայի հարավարևելյան շրջանում իրավիճակի կարգավորմանն առնչվող և երկու կողմերից պահվող անձանց վերադարձնելու հարցերը», - ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ աշխատանքը փորձագետների մակարդակով շարունակելու և նորմանդական ձևաչափերով կապերի հնարավորության մասին։