«Փոքրիկ Փսալմը շատ քաղցրիկն է». Քիմ Քարդաշյանը ցույց է տվել 2 ամսական որդուն

Փոքրիկը նման է և՛ մորը, և՛ հորը, թեև ոմանք կարծում են, որ նա շատ է նման քրոջը` Չիկագոյին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է երկու ամսական որդու` Փսալմի լուսանկարը։

Փոքրիկը ժպտում է և ուրախ նայում տեսախցիկին։ Մայրը չի թաքցրել իր հիացմունքը։

«Ուզում եմ ասել` իմ փոքրիկ Փսալմն այնքան քաղցրիկն է», – մեկնաբանել է լուսանկարը Քիմը։

Հիշեցնենք, որ 4 երեխաներից 2–ին Քիմ Քարդաշյանն անձամբ է լույս աշխարհ բերել, իսկ վերջին 2–ին նրանք ունեցել են փոխնակ մոր օգնությամբ։ «Սաղմոսը» ծնվել է մայիսի 10-ին։

Քիմ Քարդաշյանը ստիպել է, որ քույրը հուզվի հայ տատի լուսանկարի պատճառով

Օգտատերերը հիացական մեկնաբանություններ են գրել։ Թեև դժվար է ասել, թե ում է ավելի շատ նման տղան, բայց բոլորը միաձայն ասում են, որ նա «հրաշք է»։

Մոդել Վինի Հարլոուն, սակայն, կարծում է, որ նա նման է Քիմի ավագ դստերը` Չիկագոյին։

Քիմ Քարդաշյանը հրապարակել է նորածին որդու լուսանկարը