Փաշինյանը նոր նշանակում է արել

Քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քրեակատարողական ծառայության պետ է նշանակել։

Մահվան 13 դեպք ՔԿՀ–ներում. դատապարտյալներին ժամանակին օգնություն չի ցուցաբերվո՞ւմ

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արթուր Գոյունյանին նշանակել քրեակատարողական ծառայության պետ»,–նշված է վարչապետի որոշման մեջ։

Նշենք, որ Գոյունյանն արդարադատության գեներալ- մայոր է։ Նա ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետ է եղել, ինչպես նաև ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ։